Հանուն ապահով, երջանիկ մանկության. ՆԳՆ ոստիկանություն
Հասարակություն
01.06.2025 | 10:21Ոստիկանի շուրջօրյա ծառայությունը նաև մեր փոքրիկների խաղաղ, երջանիկ և անհոգ մանկության ապահովմանն է ուղղված։ Այս մասին նշվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ։
«Երեխայի անհոգ խաղն ու ծնողի վստահությունը նրա անվտանգության հարցում այն կարևոր գրավականն է, ինչի համար ծառայում է ոստիկանը։
Մենք պաշտպանում ենք նրանց, որոնք վաղը դառնալու են մեր երկրի օրինապահ քաղաքացիները»,-նշում են ոստիկանությունից։