Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անձը հանդիսանալով մի շարք ընկերությունների ղեկավար, ներդրել է առևտրային ծրագիր՝ նպատակ ունենալով թաքցնել տնտեսվարողների վաճառքների իրական ծավալները և ստացած եկամուտները: Թաքցնելով տնտեսվարողների իրական շրջանառությունը՝ 2016-2023 թվականների ընթացքում իրականացված հարկային գործարքների տարեկան հաշիվներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով` 2 մլրդ 99 մլն 331 հզր 606 ՀՀ դրամ հարկեր վճարելուց: Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 106 մլն 867 հզր 296 ՀՀ դրամը։

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ.Պ.-ն, հանդիսանալով մի շարք ընկերությունների ղեկավար, Ա.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ ներդրել է առևտրային ծրագիր՝ նպատակ ունենալով թաքցնել տնտեսվարողների վաճառքների իրական ծավալները և ստացած եկամուտները:

Արդյունքում, ընկերության շրջանառությունը հարկային մարմին ուղարկվող հաշվետվություններում պակաս է ներկայացվել, առևտրային ծրագրի միջոցով գործարքները ձևակերպելիս դրանց մի մասի վերաբերյալ տեղեկությունը չի ուղարկվել հսկիչ դրամարկղային մեքենա ու դուրս չեն գրվել հարկային հաշիվներ, իսկ իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է տան նկուղային հարկում թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգում։

Այսպիսով, Խ.Պ.-ն թաքցնելով տնտեսվարողների իրական շրջանառությունը՝ 2016-2023 թվականների ընթացքում իրականացված հարկային գործարքների տարեկան հաշիվներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով` 2 մլրդ 99 մլն 331 հզր 606 ՀՀ դրամ հարկեր վճարելուց:

Խ.Պ.-ի և Ա.Պ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 106 մլն 867 հզր 296 ՀՀ դրամ, արգելանք է դրվել Խ.Պ.-ին և Ա.Պ.-ին պատկանող շարժական և անշարժ գույքերի, բանկային հաշիվների վրա:

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: