Ներկայացվել է Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության հարցերով թեժ գծի ներդրման նախագիծը

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ այսօր կայացել է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նոր կազմով առաջին նիստը։ «Վստահ եմ, որ այս հարթակը կդնի համագործակցային նոր ձևաչափի սկիզբ՝ ի նպաստ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման»,- մասնավորապես ասել է նախարարը։

 

«Այս հարթակը համատեղ փորձի փոխանակման և համակարգային բարեփոխումների ձևավորման մասին է, որտեղ մենք կարող ենք քննարկել քաղաքականության բացերը, վերլուծել ընթացիկ ծրագրերի արդյունավետությունը և պետական մարմիններին ներկայացնել հիմնավորված առաջարկներ՝ օրենսդրական փոփոխությունների, հանրային իրազեկման արշավների իրականացման և այլ ուղղություններով։ Խորհուրդը գործելու է թափանցիկության և հանրային ներգրավվածության սկզբունքներով։ Վստահ եմ, որ մեր միասնական ուժերով կարող ենք ոչ միայն արձագանքել բռնության դեպքերին, այլև նախևառաջ կանխել դրանք»,- գերատեսչության փոխանցմամբ՝ նշել է նախարարը։

 

Խորհրդի անդամներին ողջունել է նաև ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի Գենդերային ծրագրերի ղեկավար Թագուհի Հարությունյանը․

 

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստը կազմված է կառույցներից, որոնք երկար տարիներ մեծ աշխատանք են կատարում ոլորտի կայացման, ընտանեկան բռության ենթարկված անձանց աջակցման գործում։ Ուրախ եմ, որ այսօր ունենք նաև ոլորտը կարգավորող ռազմավարություն և վստահ եմ, որ խորհրդի աշխատանքները կօգնեն ռազմավարությունը կյանքի կոչել, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց բազմամասնագիտական, պատշաճ աջակցություն տրամադրել»։

 

Նիստի շրջանակում ԱՍՀՆ և Համաշխարհային բանկի փորձագիտական թիմը ներկայացրել է Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության հարցերով թեժ գծի ներդրման նախագիծը։