Ուրիշ բան ու գործ չկա՞, լուրջ եմ հարցնում․ Լևոն Բարսեղյանը՝ Փաշինյանի գրառումների մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Հայաստանի իշխանությունը փոխանակ ողջամիտ քայլերով և օրինական քայլերով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մնացած կրոնական կազմակերպությունների խնդիրները կարգավորի, որոշել է կսմիթներով հանդես գալ, որից հետո խայտառակ հայտարարություն արեց իր էջում»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ կարծիք հայտնելով Փաշինյանի՝ հոգևոր դասի որոշ ներկայացուցիչներին ուղղված գրառումներին։

Բարսեղյանը հարց է բարձրացնում, թե արդյոք Փաշինյանը պետք է առերեսվի հոգևորականների կուսակրոնության ուխտի վերաբերյալ հարցերին։

«Ուրիշ բան ու գործ չկա՞, լուրջ եմ հարցնում։ Բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները բացել եք, սահմաններն ամրապնդված են, օկուպացված տարածքները վերադարձված են, հայերը վերադարձել են Արցախ ու հիմա եկել հասել ենք ա՞յս հարցին։ Չէ՛, պարո՛ն վարչապետ ձեզ չեն բացատրել երևի, որ չարժե վարչապետն առերեսվի այդ հարցերին։ Դուք չեք կարող առերեսվել հազարավոր կազմակերպությունների ներսում տիրող իրավիճակին։ Երկրի վարչապետի ի՞նչ գործն է գնալ և խցկվել այդ արանքները։ Եթե որևէ մեկն այնպիսի հայտարարություն է արել, որը քրեորեն հետապնդելի է, դիմեք Աննա Վարդապետյանին։ Էս տեսակ ռեպլիկների արդյունավետությունը զրո է, վարչապետի պաշտոնում նման բաներն անելը բացարձակ անընդունելի է»,- շեշտեց նա։

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահի խոսքով՝ անցած մեկ տարվա ընթացքում իշխող ուժը ոչ մի քայլ չի արել եկեղեցու թափանցիկությունն ապահովելու համար։

Հարցին՝ Փաշինյանի գրառումներն իրավական ինչ հետևանքներ պետք է ունենան, Բարսեղյանը պատասխանեց․«Փաշինյան ասում է՝ եկեղեցի, բայց չի հստակեցնում, թե որ եկեղեցու մասին է խոսքը, կուսակրոնություն է ասում, բայց դարձյալ հստակություն չկա։ Շատ բարդ է պատկերացնել, թե որևէ մեկը վիրավորանքի և զրպարտության համար դատի տալով կարող է հասնել հայցի բավարարման։ Ընդհանրական մտքեր է գրում։ Չկա հստակություն նաև սրբազանի վերաբերյալ գրառման դեպքում, թե ում մասին է խոսքը։ Այստեղ հարցը բարոյականության տիրույթում է»։

Բարսեղյանը միևնույն ժամանակ նկատեց, որ կան հոգևորականներ, որոնց վարքը հարիր չէ եկեղեցականին և հոգևոր արժեքներին, բայց նրանց հասցեին հնչող քննադատությունն էլ պետք է ճիշտ ձևով լինի։

«Սա ձև չէ, Մակրոնը տեսնես էս տեսակ գործընկերոջ մասին ի՞նչ է մտածում։ Գնալու է հանդիպելու դեսպանների հետ, կարդում են, չէ՞, իր էջում գրվածները»,- նկատեց նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի պաշտոնական էջում մեկը մյուսի հետևից մի քանի գրառում էր արել՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասին։ Իսկ երեկ կառավարության նիստին Փաշինյանը անդրադարձել էր եկեղեցիների նկամամբ մարդկանց վերաբերմունքին, նշելով, որ որոշ տեղերում դրանք «չուլանացված» են՝ նկատի ունենալով կառույցները որպես անպետք իրերի պահեստ օգտագործելը։ Վարչապետի այդ հայտարարությանը հաջորդել էր մի քանի հոգևորականների սուր քննադատությունը։

Մանյա Պողոսյան