Անկախ նրանից՝ անձը բանտախցում մենակ է, թե՝ ոչ, զուգարանը չպետք է լինի բաց, դրանով կարող է անտեսվել մարդու արժանապատվությունը․ Դիտորդական խումբ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2025թ-ի մարտ ամսին Բանտերում դիտորդական խումբը պլանային այց էր իրականացրել Երևան-Կենտրոն ՔԿՀ։ Դիտորդների խմբի անդամները խցերում շրջելիս արձանագրել են, որ մի շարք խցերում զուգարանային տարածքները առանձնացված չեն պատով կամ համապատասխան կառուցվածքով, այլ գտնվում են նույն սենյակում՝ բաց տեսանելիության մեջ։ Որոշ խցերում առկա է միայն կիսապատ կամ վարագույր, ինչը չի ապահովում բավարար սանիտարահիգենիկ և արժանապատիվ պայմաններ։

«Թեև այդ խցերում ազատազրկված անձը մենակ է պահվում, զուգարանը խցի բնակելի հատվածում բաց թողնելու պրակտիկան շարունակում է խաթարել մարդու առողջության, մաքրության և արժանապատվության պահպանման հիմնարար իրավունքները։ Անհրաժեշտ կարիքները հոգալը՝ նույն սենյակում որտեղ քնում են, սնվում կամ օրեր շարունակ բնակվում՝ առողջապահական, հիգիենիկ և հոգեբանական լուրջ խնդիր է,- ասված է Դիտորդական խմբի տարածած հաղորդագրությունու, ապա հղում է արված միջազգային  այն փաստաթղթերին, ըստ որոնց՝ այդ պայմանները մարդու իրավունքների խախտում են։

Ըստ այդմ՝

• ՄԱԿ-ի կողմից ընդունված «Նելսոն Մանդելայի կանոնները» (կետ 15) պահանջում են, որ սանիտարական հարմարությունները պետք է բավականաչափ լինեն, որպեսզի ամեն բանտարկյալ մաքուր և արժանապատիվ պայմաններում կարողանա հոգալ իր բնական կարիքները։

• Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ նույնիսկ մեկ հոգու խցում բաց զուգարան ունենալը, երբ այն առանձնացված չէ պատով կամ առանձին սենյակում չէ, կարող է գնահատվել որպես անմարդկային և նվաստացնող վերաբերմունք՝ ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտմամբ «Խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք»։

• ՀՀ կառավարության 543-Ն որոշմամբ սահմանվում է, որ ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները պետք է ապահովեն արժանապատիվ վերաբերմունքի և հիգիենիկ նվազագույն պահանջների պահպանում։

«Դիտորդների խմբի կողմից այս խնդրի առնչությամբ Արդարադատության նախարարություն ուղարկվել է գրություն՝ խնդրելով խցերում զուգարանային տարածքների պատշաճ առանձնացումը դարձնել քննարկման առարկա և միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու ուղղությամբ։

Արդարադատության նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել է, որ ՔԿՀ-ում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ որոշ խցերում։ Սակայն հստակ նշված չէ՝ արդյոք այդ վերանորոգումները նախատեսում են զուգարանային հատվածների կառուցողական և պատշաճ առանձնացում։

Անկախ նրանից՝ անձը խցում մենակ է թե ոչ, զուգարանը չպետք է լինի բաց, չպետք է դիտվի որպես խցի շարունակություն, որով կարող է անտեսվել մարդու արժանապատվությունը»,- ասված է հաղորդագրությունում։