Մահացել է օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

91 տարեկանում ԱՄՆ-ում կյանքից հեռացել է հայ օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի, սոպրանո Էլվիրա Ուզունյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 6-ին Թբիլիսիում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում, ապա տեղափոխվել Հայաստան։

1962 թվականից հանդես է եկել Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ կերտելով Անուշի կերպարը՝ Տիգրանյանի «Անուշ» օպերայում, Օլիմպիայի կերպարը՝ Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայում, Ռոզինայի կերպարը՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայում, Վիոլետայի կերպարը՝ Վերդիի «Տրավիատա» օպերայում և շատ ու շատ այլ դերերգեր։

1978 թվականին արժանացել է Հայաստանի և Վրաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներին։

Էլվիրա Ուզունյանը հաջողությամբ հանդես է եկել նաև աշխարհի տարբեր բեմերում՝ Գերմանիայում, Կանադայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:

Նա նաև նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Գառնի» (1966թ.), «Երիտասարդության ափը» (1969թ.), «Սպիտակ ափեր» (1975թ.), «Կրկին հինգ օր» (1978թ.), «Հյուրանոց «Տատիկ»» (1980թ.), «Մասնակի դեպք» (1983թ.) և այլն։

Վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղ համերգային գործունեությունից զատ, համագործակցելով ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, Բոստոնում ստեղծել և ղեկավարել է «Օգնենք երիտասարդ տաղանդներին» կազմակերպությունը՝ աջակցելով հայ երիտասարդ արտիստների կայացմանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր խորին վշտակցությունն է հայտնում մեծանուն արտիստուհու ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նրա արվեստը հավերժ կմնա հայ մշակույթի և օպերային արվեստի պատմության մեջ։