Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

Լուրեր

09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
Բոլորը

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը․ հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։

Խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և բրիգադի հրամանատարը:

Շնորհակալություն հայտնելով գնդապետ Համլետ Լևոնյանին ու շնորհավորելով ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Ռուբեն Պապյանին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական տոնի առթիվ, անդրադարձել բրիգադի անցած ուղուն և միջազգային ասպարեզում ՀՀ խաղաղապահների երկարամյա ծառայությանն ու պատվաբեր առաքելությանը, ինչպես նաև ընդգծել, որ խաղաղարար առաքելություն իրականացնող ՀՀ բանակի զինծառայողները մշտապես աչքի են ընկել իրենց պատրաստվածության աստիճանով, կամային ու մասնագիտական բարձր որակներով՝ արժանանալով վերադաս ղեկավարության ու արտասահմանի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին։

Բրիգադի մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և օրինակելի ծառայության համար պարգևատրվել են արժեքավոր նվերներով:

Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է բրիգադի զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկների խոնարհման արարողությամբ»,- ասված է հաղորդագրությունում։