Մարատ Սևոյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Այս մասին գրառմամբ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հավելենք, որ Մարատ Սևոյանը «Հանրապետություն» կուսակցությունից է։ Երբ մայիսի 15-ին մամուլը գրեց, որ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, պարզ դարձավ, որ նախորդ օրը Մարատ Սևոյանը նշանակվել էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Տևական ժամանակ «Հանրապետություն» կուսակցությունում քննարկում էին՝ ում նշանակել թաղապետի պաշտոնում։ Ի վերջո, ընտրությունը կանգ առավ Սևոյանի վրա։
Նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ևս «Հանրապետություն» կուսակցությունից էր։

Հիշեցնենք՝ նա թաղապետարանում ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելուց 20 օր անց հայտնեց պաշտոնից հրաժարվելու մասին։ Չնայած դրան՝ Factor TV-ի հարցին ի պատասխան ասել էր, որ չի զղջում Չախոյանին ծեծելու համար։

 

Արփի Հակոբյան