Գյումրիում բնակարանային գողություններ արած տղամարդը կալանավորվել է

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, և մայիսի 21-ին վարչություն հրավիրել ենթադրյալ տուժածին․ հայտնում են ՆԳՆ-ից։

«Գյումրիի Երևանյան խճուղու բնակիչն ընդունեց, որ մոտ երկու ամիս առաջ օգտվել են իր տան դուռը բաց լինելու և իր բացակայության հանգամանքից, մտել բնակարան ու գողացել են մեկ բնանկար և մեկ դիմաքանդակ:

Հետագա միջոցառումներով պարզվեց, սակայն, որ սա նույն անձի, նույն վայրից, նույն նպաստավոր պայմաններում կատարված միակ գողությունը չէ: Տանտիրոջ բացակայությամբ և բաց դռնով Գյումրու 50-ամյա բնակիչը մտել ու գողացել էր ևս մեկ նկար, նաև հագուստ ու այլ կենցաղային իրեր:

Ու սա էլ դեռ բոլորը չէր: Մեկ ուրիշ անգամ էլ, նույն հանգամանքներում, տղամարդը գողացել էր կենցաղային իրեր ու տանտիրոջ փաստաթղթերը:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել 50-ամյա տղամարդու տանը: Դիմաքանդակը, բնանկարները, տուժածի փաստաթղթերն ու գողացված որոշ կենցաղային իրեր հայտնաբերվել են:

50-ամյա գյումրեցին կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։