Հայաստանում կկայանա միջազգային արբիտրաժային շաբաթը․ Գալյանը հրավիրել է Սինգապուրի իր գործընկերներին

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Սինգապուր կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Սինգապուրի միջազգային արբիտրաժային և միջազգային հաշտարարության կենտրոնների ղեկավարների հետ։ Կենտրոնների ներկայացուցիչները ներկայացրել են կենտրոնների աշխատանքը, գործառույթները, խոսել միջազգային արբիտրաժի և հաշտարարության առանձնահատկությունների մասին: Ընդգծվել է Միջազգային հաշտարարության Սինգապուրի կոնվենցիայի կարևորությունը:

Գերատեսչության փոխանցմամբ՝  նախարարը խոսել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) մասին, որի ստեղծումը կարևոր քայլ էր Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման ուղղությամբ:

«Նախարարն ընդգծել է Սինգապուրի կոնվենցիայի վավերացման կարևորությունը, նշելով` Հայաստանն այն ստորագրել է, և ներկայումս քննարկումներ են իրականացվում Կառավարության և Ազգային ժողովի գործընկերների հետ դրա վավերացման ուղղությամբ:

Նախարարը կենտրոնների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 3-5-ը կայանալիք Հայաստանի միջազգային արբիտրաժային շաբաթին»,- ասված է հաղորդագրությունում։