«Փաշինյանին պետք է սիրենք», «Ներվերս խախտվել է»․ փակ պետական միջոցառումն ու քաղաքացիների արձագանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Առաջին Հանրապետության օրվան նվիրված պետական միջոցառմանը Հայաստանի քաղաքացիները հետևեցին պատնեշի հակառակ կողմից։ Որպեսզի Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցեին Սարդարապատի միջոցառմանը, ուժային կառույցների ծառայողները փակել էին քաղաքացիների ճանապարհը։

Քաղաքացիներից մեկը եկել էր՝ տոնական շքերթին մասնակցող զինծառայող որդուն տեսնելու, սակայն դրա հնարավորությունը չունեցավ։

Եվս մեկն ասում է՝ Հանրապետության օրը Սարդարապատի հուշահամալիր այցելելու համար Գերմանիայից է Հայաստան ժամանել։

Բեռլինից ժամանած հյուրը, սակայն, չի դժգոհում։ Ասում է՝ այս պատի տակ կսպասի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, քանի դեռ Փաշինյանը չի հեռացել համալիրի տարածքից։

Իսկ ահա այս կանայք մի քանի ժամ հնարավորություն չունեին աշխատանքի գնալու։ Աշխատավայր կարող էին հասնել հուշահամալիր տանող ճանապարհով։

Տոնակատարությանը մասնակցելու հույսով համալիրի մատույցներ հասած քաղաքացիներն ասում են՝ չգիտեն, թե ինչպես և ինչու ժողովրդի վարչապետի ու ժողովրդի միջև երկաթյա պատնեշներ հայտնվեցին, երբ 2018, 2019 թվականներին Փաշինյանի հետ էին մասնակցում տոնակատարությանն ու ջերմ շփումներ ունենում։

Փաշինյանի անվտանգությամբ մտահոգ այս քաղաքացին Լենուղի համայնքից է եկել։ Այս անգամ կբավարարվի միայն հեռակա ողջույններով։

Որդուն ուղղված բարեմաղթանքը մայրը փոխանցեց տեսախցիկների միջոցով։

Թե ինչո՞ւ այսօր քաղաքացիները հնարավորություն չունեցան վարչապետի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակիցը լինել Հանրապետության օրվա միջոցառմանը, առավարությունից ճշտել չհաջողվեց։ Վարչապետի խոսնակը հեռախոսազանգերին չպատասխանեց։

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հիմնականում խուսափում է պետական միջոցառումներին մասնակցել քաղաքացիների հետ միասին։ Նախորդ տարի ևս Սարդարապատում սահմանափակված էր ազատ տեղաշարժը։ Անգամ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դժվարությամբ հաջողվեց հասնել Սարդարապատի հուշահամալիր։

Ի դեպ, կաթողիկոսն այս տարի չայցելեց Սարդարապատ։ Նա Բեռնում մասնակցում է միջազգային համաժողովի, որը նվիրված է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը։

Այս տարի ևս լրագրողներն իրավունք չունեին տեղից լուսաբանել համալիրում տեղի ունեցող պետական միջոցառումը՝ ի տարբերություն 2018-2019 թվականների։ Լուսաբանումն իրականացրեցին Կառավարության հեռարձակած ուղիղ եթերի միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան