Գոռ Թադևոսյանն ու Էդգար Գրիգորյանը պետք է կիսեին Քննչական կոմիտեից հափշտակված 590 հազար դոլարը․ մանրամասներ՝ ցուցմունքից

Լուրեր

27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննչական կոմիտեից հափշտակված 590 հզ դոլար գումարի գործով մեղադրյալ Էդգար Գրիգորյանը ցանկանում էր բնակարան գնել։ Այս մասին մեղադրյալը խոստովանական ցուցմունք է տվել:

Գրիգորյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը գումարի 90%-ը վերականգնել է, առաջին իսկ պահից արարքը խոստովանել է, նկարագրել է դեպքի հանգամանքները, օժանդակել է հանցագործությունը բացահայտելուն, զղջում է կատարածի համար։

«Գրիգորյանը պատերազմի մասնակից է, երկու մանկահասակ երեխա ունի, հայրը պատերազմում զոհված է, բնակարան չունի։ Ցուցմունք է տվել այն մասին, որ հայրը պատերազմում զոհվել է, մայրը երեխաներին միայնակ է մեծացրել, ու այս կյանքից պիտի հեռանար՝ առանց իր գլխին տանիք ունենալու։ Իր միակ նպատակը, որ գոնե մոր համար տուն ձեռք բերեր»,- մեզ հետ զրուցում պատմեց Աշոտ Ապրեսյանը։

Փաստաբանը հրաժարվեց դեպքի վերաբերյալ կամ Գրիգորյանի ցուցմունքից այլ հանգամանքներ հայտնել։ Այնուամենայնիվ, մեզ հայտնի են դարձել որոշ մանրամանսեր՝ կապված Գրիգոյանի և Գոռ Թադևոսյանի միջև կապի, պայմանավորվածությունների և գործի այլ հանգամանքների վերաբերյալ։

Քրեական վարույթում առկա տվյալների համաձայն՝ 590 հզ դոլար գումարն առգրավվել էր Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով՝ խուզարկության արդյունքում։

Երբ գործով քննիչը արձակուրդ է մեկնել, սենյակի չհրկիզվող պահարանի բանալիները հանձնել է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանին և այդ ժամանակ բանալիները պատճենահանվել են։
Մեր տեղեկություններով՝ Գրիգորյանը նաև ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն ու Թադևոսյանը պետք է կիսեին գումարը։
Նշենք, որ Թադևոսյանը ևս խոստովանական ցուցմունք է տվել, սակայն նրա պաշտպանները Factor TV-ի հետ զրույցում հրաժարվեցին մեկնաբանություններ տալ։

 

Արաքս Մամուլյան