Թանկարժեք ժամացույց և կենսաթոշակ Ռուսաստանից․ ինչ են հայտարարագրել Արմեն Կոտոլյանն ու մայրը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն անցած տարի ունեցել է մոտ 16․5 մլն դրամ եկամուտ, այդ թվում՝ 13․5 մլն դրամ աշխատավարձ, 144 հազար դրամ այլ եկամուտ «Ինեկոբանկից», 2․8 մլն դրամ ՊԵԿ-ից եկամտահարկի վերադարձ։
Ըստ նրա գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Կոտոլյանի բանկային հաշվին տարեվերջին եղել է 8․3 մլն դրամ, կանխիկ հայտարարագրել է 2000 դոլար և 4 մլն դրամ։

Նա ունի 2 հողամաս Ջրվեժում, որ գնել է 2020 թվականին, «Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ընկերությանը 27․5 մլն դրամ 2 փոխառություն է տվել բնակարանի գնման իրավունքի համար, և 3․8 մլն դրամ՝ ավտոկայանատեղիի համար։ Կոտոլյանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը 26․7 մլն դրամ է։

Նա 2005-ին ժառանգություն է ստացել 4 մլն դրամը գերազանցող թանկարժեք ժամացույց:

Տեսչական մարմնի ղեկավարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ամուսնացած չէ։

Հայտարարագիր է ներկայացրել նաև Կոտոլյանի մայրը՝ Ռուզաննա Կոտոլյանը։ Նա ՌԴ քաղաքացի է, որտեղից ստացել է 214 հազար ռուբլի կենսաթոշակ, և աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերւթյունում, որտեղից ստացել է 3 մլն դրամ աշխատավարձ։
Ռուզաննա Կոտոլյանը բանկային հաշիվներին ունեցել է 805 ռուբլի և 109 հազար դրամ։

Նա բնակարան ունի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, հողամաս և հողին ամրակայված շինություն՝ Կոտայքի Մեղրաձոր համայնքում։