ԱԱԾ նոր նախագիծը․ Հայաստան-Թուրքիա պետական սահմանին մոտ գտնվող արգելոց կթույլատրվի մուտք գործել առանց անձը հաստատող փաստաթղթի

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության 2011 թվականի որոշումներից մեկում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է նախատեսել կարգավորում, ըստ որի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց այցելող անձինք կարող են մուտք գործել սահմանային շերտ՝ առանց անցագրի, անձը հաստատող և որևէ այլ փաստաթղթի։

Նշվում է, որ «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը գտնվում է Հայաստան-Թուրքիա պետական սահմանի սահմանային շերտում և դրանով պայմանավորված ներկայումս արգելոցի տարածք մուտքը այցելուների համար հնարավոր է իրականացնել միայն անցագրերի հիման վրա։

«Անցագրերի տրամադրումը պահանջում է որոշակի ժամանակ և համապատասխան վարչարարության իրականացում, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ գիտական, զբոսաշրջային, պատմամշակութային նպատակներով արգելոց այցելությունների համար։ Արդյունքում, նվազում է այցելությունների քանակը, դժվարանում են կազմակերպվող էքսկուրսիաները (հատկապես՝ դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջազգային պատվիրակությունների և կազմակերպությունների), զբոսաշրջային կազմակերպությունները նախընտրում են արգելոցի տարածքը չներառել զբոսաշրջային ուղղությունների ցանկում, մինչդեռ «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը բացառիկ նշանակություն ունի՝ Հայաստանի և հայ ժողովրդի պատմության և մշակույթի հանրահռչակման համատեքստում։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովելու իրավական մեխանիզմ, որը թույլ կտա առանց լրացուցիչ վարչական ընթացակարգերի (անցագրի կամ այլ փաստաթուղթ ներկայացնելու) այցելուներին մուտք գործել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց՝ միաժամանակ չխախտելով նաև սահմանային ռեժիմի կանոնները»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։