Վթարային ջրանջատում Արարատի մարզում մայիսի 25-ին
Հասարակություն
25.05.2025 | 11:23
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին ժամը 11:20-19:00-ն կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: