Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։

Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, հայտնում են նախարարությունից։

«Այսօր հերթական անգամ ներկա ենք Հայաստանում ավանդական դարձած, մեր մշակութային ներկապնակը հարստացնող Եվրոպական ֆիլմերի փառատոնի բացմանը: Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը: Եվրոպական ֆիլմերի փառատոնին սպասում է ոչ միայն կինոսեր հանրությունը, այլև նրանք, ովքեր իրենց մասնագիտական զարգացումը տեսնում են օտար լեզուների, կինոարտադրության, երկրագիտության և միջազգային դիվանագիտության ոլորտներում»,- ողջույնի խոսքում ասել է նախարարը:

Կարևորելով ոլորտի առաջընթացը՝ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է նաև կինոյի ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև ԵՄ-ի հետ հաջող համագործակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» հարթակի շրջանակում և վերահաստատել պետության հանձնառությունը՝ ամեն կերպ աջակցելու համատեղ նախաձեռնություններին։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում դրա մեդիաբաղադրիչի ինտեգրումն արվեստագետներին հնարավորություն կտա առավել խորացնելու իրենց կապերը Եվրոպայի գործընկերների հետ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը՝ մշտական և արդյունավետ համագործակցության համար:

Ներկաներին ողջունել է նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ընդգծելով, որ փառատոնը մշակութային դիվանագիտության լավագույն օրինակներից է և խորհրդանշում է Հայաստանի և Եվրոպական միության միջև զարգացող կապը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մշակութային ժառանգության վրա։

«Կինոն համընդհանուր լեզու է, որն անցնում է սահմանները՝ կամուրջ դառնալով ազգերի, մշակույթների և սերունդների միջև։

Եվրոպական կինոն արտահայտում է մարդկության կյանքի բարդությունն ու գեղեցկությունը։ Հայկական կինոարվեստը նշանակալի ներդրում ունի եվրոպական բազմազան մշակութային ժառանգությունում»,- ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցելու հայկական մշակույթի զարգացմանը։

Կինոյի տանը 7 օր շարունակ հանդիսատեսը հնարավորություն կունենա բնօրինակ լեզվով ու հայերեն, անգլերեն ենթագրերով դիտելու «էմիլիա Պերես», «Զմյուռնիա», «Վերջը», «Ռիտա», «Մեծ ճանապարհորդություն», «Կոնտինենտալ 25» և «Մարիա» ֆիլմերը: Մուտքն ազատ է:

Փառատոնը հարթակ է, որտեղ հանդիպում են արվեստը, պատմությունը և ժամանակակից թեմաները՝ արտահայտված կինեմատոգրաֆիայի լեզվով՝ հանդիսատեսին միավորելով ընդհանուր արժեքների շուրջ: