«Ամո՛թ ա, վարչապետը գլուխ էր գովում»․ ինչու Արին Բերդի փոսերը չեն նորոգվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Փոսերով հարուստ Արին Բերդ փողոցն այսօր կրկին փակ էր։ Տարածքի բնակիչները, ամեն օր այդ ճանապարհով անցնողներն ու տեղում աշխատողներն էին փակել փողոցը՝ պահանջելով քաղաքապետարանի ներկայացուցչի հետ հանդիպում և պարզաբանում՝ ինչո՞ւ տարիներով քարուքանդ ճանապարհն այդպես էլ չի վերակառուցվում։

Factor TV-ն թեմային անդրադարձել էր դեռ երկու ամիս առաջ, երբ քաղաքացիները դարձյալ բողոքի էին դուրս եկել։ Այդ ժամանակ քաղաքապետարանից վստահեցրել էին՝ մրցույթ կհայտարարեն, և փողոցը կվերականգնեն։ Այսօր պարզ դարձավ՝ ապրիլի 30-ին է մրցույթը հայտարարվել, բայց որևէ հայտ չի ներկայացվել։ Իրենց փողոցում տարիներով ասֆալտի երես չտեսած քաղաքացիներին այդ բացատրություններն այլևս չեն հուզում։ Նրանք ամեն օր ստիպված են անցնել խրամատ հիշեցնող փոսերով։ 

Բնակիչներն ու տարածքում երկարաժամկետ աշխատողները դժվարանում են հիշել, թե վերջին անգամ երբ է ասֆալտապատվել այդ փողոցը։ Վարորդներն Արին Բերդով երթևեկում են՝ ինչպես ականապատ տարածքով․ յուրաքանչյուր մետրի վրա կարող ես վնասել մեքենադ կամ առնվազն նյարդերդ։

Վարորդները կատակում են՝ միայն արագաչափն է պակաս այս քարուքանդ փողոցում։ Տարածքում գործում են նաև մաքսազերծման կետեր, և հենց այս հատվածով ամեն օր անցնում են տասնյակ բեռնատարներ։ Այստեղ աշխատողներն ու վարորդներն ամենաշատն են տուժում։ Նրանք կադրում չերևալու պայմանով բացատրում են՝ չքշել չեն կարող, բայց այսպես շարունակելն էլ անհնար է։

Քաղաքացիներն ասում են՝ պատասխանատու պաշտոնյաներն իրենց թանկարժեք մեքենաներով այդ փողոցով չեն անցնում։ Եթե անցնեին, ստիպված կլինեին անմխիթար վիճակը լուծել։

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն, երբ մրցույթում հաղթող կլինի։ Բայց մինչ այդ՝ այս քարուքանդ փողոցով շարունակում են անցնել նաև համայնքապատկան ավտոբուսներ։ 

Ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն ընդգծում է՝ սա հրատապ լուծում պահանջող խնդիր է։

Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանն այսօր ակցիայի մասնակիցներին խոստացավ՝ 2025 թվականի ընթացքում Արին Բերդ փողոցը կապիտալ կնորոգվի։  Մինչ այդ, փոսերն իրենց տեղում են, ճանապարհը՝ դժվարանցանելի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան