Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին՝ ընդդեմ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության, որը ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակով ունեցող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է և աշխատանքներ է իրականացնում արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

«Քանի որ կազմակերպությունը պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և այլ հանցանքների մասին, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպությանը մեղադրել է «քաղաքական դրդապատճառներով թշնամական գործողություններ» իրականացնելու մեջ և հանձնաժողովին  խնդրել դիտարկել CSI-ի` «պարզ երևացող անհամապատասխանությունը» ՄԱԿ-ի պահանջներին։ ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովն Ադրբեջանի բողոքը և CSI-ի գրավոր արձագանքը կքննարկի  մայիսի 23-ին։

«Քրիստոնեական միջազգային համերաշխությունը» պարբերաբար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ուշադրություն է հրավիրում ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության վրա՝ հանդես գալով հայտարարություններով և կազմակերպելով տարբեր միջոցառումներ։

ՄԱԿ-ում Ադրբջանի ներկայացուցչության կողմից սկսված այս գործընթացի նպատակը CSI-ին ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակից զրկելն է։ Սրա միջոցով վտանգվում է անկախ հասարակական կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի համակարգում ազատ արտահայտվելու իրավունքը։

Անցյալ տարվա հուլիսի 9-ին CSI-ն Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպել էր հարակից ձեռնարկ՝ նվիրված արցախահայության վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությանը։ 2024թ․ հոկտեմբերի 1-ին և 2025թ․ մարտի 18-ին անցկացվել են միջոցառումներ, որոնց առանցքում են եղել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդիրը։

Ադրբեջանի բողոքում CSI-ին մեղադրվում է «անվավեր կամ հորինված անվանումներ» օգտագործելու մեջ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչպես նաև «Ադրբեջանի աղավաղված քարտեզ» ցուցադրելու մեջ, այսինքն՝ քարտեզ, որտեղ ընդգծված է պատմական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։

Ադրբեջանը նաև CSI-ին մեղադրում է «իրավիճակային փաստերը խեղաթյուրելու մեջ»՝ անդրադառնալով այն 16 հայ գերիներին, ովքեր ներկայումս գտնվում են դատավարության փուլում։

Եթե Ադրբեջանին հաջողվի հասնել CSI-ին խորհրդատվական կարգավիճակից զրկելուն, ապա դա կնշանակի՝ ոչ միայն մարդու իրավունքների ոլորտում քննադատության սահմանափակում, այլև նույնիսկ Լեռնային Ղարաբաղի գոյության մասին հիշատակման արգելք։ Տարածքը էթնիկ զտման ենթարկելով և մշակութային ժառանգության բազմաթիվ կոթողներ ոչնչացնելով՝ Ադրբեջանը այժմ փորձում է Լեռնային Ղարաբաղը ջնջել միջազգային հանրության հիշողությունից»,- գրված է հայտարարության մեջ։