Ձեզ բոլորը ճանաչում են, բայց կարգն է այդպես. դատավորը՝ Սերժ Սարգսյանի ինքնությունը ճշտելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, ընթանում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը, որը վերաբերում է Սարգսյանի՝ Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն:  Ըստ դատախազությանը՝ այս հատվածում հողերն օտարվել են ուղղակի վաճառքով և ոչ թե աճուրդով՝ շուկայականից անհամեմատ ցածր գնով: Այսօրվա նիստին դատավորը մեղադրյալների ինքնությունը ճշտեց: Երբ Սարգսյանը պետք է ներկայացներ իր ինքնությունը, դատավորը նշեց, թե նրան բոլորը ճանաչում են:

«Պարո՛ն Սարգսյան, Ձեզ բոլորը ճանաչում են, բայց կարգն է այդպես»,- ասաց դատավոր Արամ Գրիգորյանը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ այժմ ապրում է Ջրվեժում, իսկ երբ պետք է նշեր կոնկրետ հասցեն, շրջվելով դեպի դահլիճը,  հարցրեց՝  Ազատությա՞ն, թե՞ Անկախության փողոց: Դատավորն արձագանքեց, որ դատական գործում  Անկախության փողոց է նշված: Սարգսյանը հայտնեց, որ չի աշխատում, առողջական խնդիրներ չունի: Այսօր  Սերժ Սարգսյանի շահերի պաշտպանության համար երկրորդ փաստաբան է ներգրավվել գործին, նա խնդրեց հետաձգել նիստը, որպեսզի ծանոթանա գործին և նիստը հետաձգվեց:

Արաքս Մամուլյան