Հայաստանը առաջին քաղաքական քարտեզներից մեկում՝ Բաբելոնի ու Ասորեստանի հետ միասին․ Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասի» շնորհադեսը

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Մոսկվայում ներկայացվել է 20-րդ դարի ամենահայտնի հայ քարտեզագիրներից մեկի՝ Զատիկ Խանզատյանի «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասի» վերահրատարակված տարբերակը։ Այն ներառում է շուրջ 500 քարտեզ, որոնք ներկայացնում են հայոց պատմության բոլոր հիմնական շրջափուլերը՝ սկսած հնագույն Բաբելոնից մինչև մեր օրերը․ հայտնում են Մոսկվայում հայկական թանգարանից։

«Ատլասում տեղ են գտել պատմական տարբեր շրջանների քարտեզներ՝ սկսած անտիկ աշխարհից (Հերոդոտոս, Ստրաբոն, Պտղոմեոս), մինչև միջնադարյան wu Օսմանյան ժամանակաշրջանի քարտեզագրական նյութեր։ Այս քարտեզները ներկայացնում են Հայաստանն իր պատմական տարածքներով ու անվանումներով, ինչն ընդգծում է երկրի բազմադարյա պատմությունը։ Առանձին կարևորվել է նաև առաջին հայտնի քաղաքական քարտեզներից մեկի՝ Բաբելոնյան քարտեզի ներառումը, որտեղ Հայաստանը նշված է Բաբելոնի ու Ասորեստանի հետ միասին։

Քարտեզների գիտական ճշգրտությունն ու բազմալեզու բնույթը, ինչպես նաև դրանց մանրամասն փաստագրական ներկայացումը հնարավորություն են տալիս ատլասը կիրառել որպես արժեքավոր գիտաքաղաքական աղբյուր՝ հատկապես այսօրվա տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում։

Վերահրատարակությունը իրականացվել է Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ և բարերար Ռուբեն Գրիգորյանի մեկենասությամբ։

Պատմաբանները, ելույթ ունենալով շնորհանդեսի ընթացքում, շեշտել են, որ քարտեզները իրենց պարզությամբ ու մատչելիությամբ առավել արդյունավետ են ժամանակակից տեղեկատվական պայքարում՝ հնարավորություն տալով արագ և համոզիչ կերպով ներկայացնել պատմական փաստերը։

Ատլասը հրատարակվել է հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն։ Այն զարդարված է հայկական ավանդական նախշազարդերով և տեղադրված է գեղեցիկ փայտյա պատյանի մեջ։ Վերահրատարակված ատլասը նվիրաբերվել է Ռուսաստանի առաջատար թանգարաններին, կրթական ու հայագիտական կենտրոններին, իսկ առաջիկայում այն կփոխանցվի նաև այլ երկրների մշակութային հաստատություններին»,- ասված է հաղորդագրությունում։