«Ասում են՝ դիմեք Վրաստանի դատարան»․ կոնյակագործները կրկին ակցիայի են դուրս եկել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան մոտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Հայաստանի կոնյակագործներն ու բեռնափոխադրողները կրկին ակցիա են իրականացնում ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի դիմաց՝ դժգոհելով մաքսային ընթացակարգերում վրացական կողմի առաջացրած խնդիրների դեմ։

Ըստ կոնյակագործների՝ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում չնախատեսված լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումներ և ֆինանսական կորուստներ է ենթադրում։

Ակցիայի մասնակիցներից երկու ներկայացուցիչներ դեսպանատանը հանդիպումից հետո հայտնեցին, որ խնդրի լուծման տարբերակներ չեն առաջարկվել։

«Ասում են՝ դիմեք Վրաստանի դատարան, այնտեղ լուծեք ձեր հարցերը»,- ասաց հանդիպման մասնակիցներից մեկը։

Հանդիպումից հետո ակցիա իրականացնողները երկկողմանի փակեցին Ծարավ Աղբյուրի փողոցը։ Նրանք «Հանուն հայ-վրացական բարեկամության», «Մի՛ խաթարեք հայ-վրացական բարեկամությունը» գրություններով պաստառներով են և վանկարկում են՝ «Արդարությո՛ւն»։

Նշենք, որ նախորդ բողոքի ակցիայից հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ հայ կոնյակագործների բողոքն արդարացի է և ինքն անձամբ մեկնելու է Վրաստան՝ այս հարցին լուծում տալու համար։

Անի Թամրազյան