Հայաստան է ժամանել Իրանի ԶՈՒ աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը
Քաղաքականություն
20.05.2025 | 16:10
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
