Փաշինյանն ու Ալիևը սուրճի սեղանի շուրջ քննարկում ունեցե՞լ են․ ՀՀ վարչապետի աշխատակազմի պարզաբանումը

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից չեն հայտնում՝ արդյոք Տիրանայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ ֆորմալ քննարկում ունեցել են, թե՝ ոչ։

Սոցիալական ցանցերում կարճ տեսանյութ էր տարածվել Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի կուլիսներից, որում լսվում է, թե ինչպես է Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրում սուրճի, ինչին ի պատասխան Ալիևն ասում է. «Հիմա կգամ, քննարկում ունեմ»։

Factor.am-ը վարչապետի աշխատակազմից հետաքրքրվել էր՝ արդյոք Փաշինյանը և Ալիևը ոչ ֆորմալ հանդիպում են տեղի ունեցել և ինչ հարցեր են քննարկել։

Վարչապետի աշխատակազմից չեն պատասխանել մեր հարցին՝  արդյոք  Տիրանայում քննարկվել են խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ հարցեր և կա արդյոք համաձայնություն խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների վերաբերյալ։

Factor.am-ի հարցերին ի պատասխան  միայն նշել են, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման վերաբերյալ տեղեկությունն առկա է հրապարակված հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ալբանիա էր մեկնել մայիսի 15-ին ՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին:

 

Մանյա Պողոսյան