ԿԳՄՍ նախարարը Էստոնիայում քննարկել է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների հարցը՝ Տարտուի օրինակով

Լուրեր

08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ դարի ձեռագիր շարակնոցը՝ նրա մակագրությամբ․ «Հայկական եկեղեցական երգեր՝ գրված 1289 թ․։ Նվեր Դորպատի Կայսերական գրադարանին՝ հայ սարկավագ Խաչատուր Աբովյանից, 1831 թ․ մարտի 5, Դորպատ»։ Այն Աբովյանի անձնական գրադարանից պահպանված միակ գիրքն է: Այցի ընթացքում քննարկվել են երկու թանգարանների միջև հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր: Նախարարը էստոնացի գործընկերներին ներկայացրել է նաև Մատենադարանի գործունեությունը, որի ընթացքում անդրադարձ է եղել երկու կառույցների միջև հնարավոր համագործակցությանը:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Տարտուի համալսարանի հետազոտությունների գծով պրոռեկտոր Մարի Մուրայի հետ: Նախարարը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես «Ակադեմիական քաղաք» ծրագիրը: Այս համատեքստում քննարկվել է վերջինիս շրջանակում համագործակցության հնարավորությունը: Կողմերն անդրադարձել են միջազգային համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման, ֆինանսավորման մեխանիզմների և այլ հարցերի: Նախարարը հանդիպել է նաև համալսարանի ուսանողների հետ, որոնց հետաքրքրել են միջազգային համագործակցության հարցերը:

Նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Տարտուի քաղաքապետ Ուրմաս Կլաասի հետ: «Տպավորված ենք Տարտուի համալսարանում կատարած այցելությամբ և հայ մեծանուն մտավորական, գրող Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսով: Սա մեր ժողովուրդների փոխճանաչության, մշակութային կապերի ամրապնդման լավագույն օրինակներից է: Վստահ եմ՝ այս այցը կնպաստի տարբեր ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանն ու համագործակցության հեռանկարների զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը քննարկվել է ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների հարցը՝ Տարտուի օրինակով, ինչպես նաև համայնքային կառավարման համատեքստում երիտասարդների ընդգրկվածությունը:

Պատվիրակությունն այցելել է նաև Էստոնիայի ազգային թանգարան, հետևել էստոնացիների առօրյային և մշակութային ժառանգությանը նվիրված «Հանդիպումներ» և ֆիննոուգրական ժողովուրդների կյանքը ներկայացնող «Ուրալների արձագանքը» ցուցադրություններին: Էստոնիայի ազգային թանգարանի ներկայացուցիչները ներկայացրել են թանգարանի տնտեսական գործունեության առանձնահատկությունները և գործիքակազմը, որոնք օգնում են մի կողմից շարունակաբար զարգացնել թանգարանի գործունեությունը, մյուս կողմից՝ մեծացնել ֆինանսական ինքնաբավությունը։