Հայաստանի ու Թուրքիայի առաջին համատեղ կինոնախագիծը․ պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի մասին ֆիլմ կնկարահանվի

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանն ու Թուրքիան պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին համատեղ ֆիլմ կնկարահանեն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «Բարև» վերնագրով կենսագրական ֆիլմն առանձնանում է որպես երկու երկրների միջև շարունակվող դիվանագիտական ​​լարվածությունը հաղթահարելու առաջին համատեղ կինոնախագիծ։ Ասվում է, որ Կաննի կինոփառատոնի շրջանակում Marché du Film-ում ստորագրված համաձայնագիրը հզոր ուղերձ է այն մասին, որ մշակութային համագործակցությունը կարող է գերազանցել սահմաններն արվեստի միջոցով։

Ֆիլմի ռեժիսորներն են Էլա Ալյամաչը և Արեն Պերդեչին, որոնք նախկինում ուշադրություն են գրավել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կորուսյալ թռչուններ» (2016) ֆիլմով։

Մշակութային համագործակցության մասին համաձայնագիրը Կաննում ստորագրել են թուրքական «Kara Kedi Film» ընկերությունը ներկայացնող Ալյամաչը և «Anso Films»-ը ներկայացնող հայ պրոդյուսեր Անի Գալստյանը։ Ռեժիսորները նշում են, որ ֆիլմի սցենարը համահեղինակել են Արա Գյուլերի հետ, որը մահացել է 2018 թվականին։

Հաղորդվում է, որ նախագծին  նաև աջակցում են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, Կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչությունը և թուրքական պետական TRT-ի 12 Punto հարթակը։ Ֆիլմի արտադրությանը մասնակցում են նաև Doğuş խմբի մաս կազմող Արա Գյուլերի արխիվային և հետազոտական ​​կենտրոնն ու Արա Գյուլերի թանգարանը։

Ռեժիսորների խոսքով՝ Արա Գյուլերի անձնական տեսախցիկների հատուկ օբյեկտիվները վերամշակվելու և Panavision-ի կողմից օգտագործվելու են նկարահանումների ընթացքում։ Ֆիլմի դերասանական կազմի և նկարահանումների ժամանակացույցի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի