Կողես բնակավայրի 1,93 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը․ Փաշինյան
Հասարակություն
19.05.2025 | 14:56
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը #հատիկառհատիկ հեշթեգով ևս մեկ գրառում է կատարել։
«#հատիկառհատիկ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի 1,93 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 219 հազար դրամ»,- գրել է Փաշինյանը։