«Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա»․ Ժաննա Անդրեասյան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․

Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին գործի բերումով, որ պաշտոնական վիճակագրությունը մի տարի ուշացումով է հրապարակվում և 2024-ի վերջին հրապարակվում են 2023-ի տվյալները։

Երևի նաև գոնե մի անգամ պիտի լսած լինի, որ կառավարությունը 300 դպրոցների ծրագիր է իրականացնում և երևի թե գոնե պիտի պատկերացնի, որ վիճակագրությունն ընթացքում գտնվող կառուցում-վերակառուցումները չի արտացոլում և դրանք վիճակագրության մեջ հայտնվում են ավարտից հետո։ Այդ իմաստով ավելի քան տրամաբանական է, որ ընթացքում գտնվող ավելի քան 220 շինարարարություններն էլ դեռ այդ թվերում արտացոլված չեն։

Եվ նույնիսկ այդ դեպքում, դասական մանիպուլյացիայի նմուշ գրառման մեջ․

2023-ի դրությամբ 42 դպրոց եք արձանագրել առանց ջրամատակարարման, 2017-ին ջրամատակարարում չունեցող դպրոցների թիվը 72 էր, այսինքն նույնիսկ այդ տվյալներով, չհաշված ընթացիկ ծրագրերը, 30-ով պակասել են այս խնդիրն ունեցող դպրոցները: Ասում եք՝ 97 դպրոց կոյուղի չուներ 2023-ին: 2017-ին կոյուղի չունեցող դպրոցները եղել են 137-ը՝ 40-ով ավելի։ Ասում եք՝ 1023 դպրոց տաք ջրամատակարարում չի ունեցել 2023-ին, 2017-ին տաք ջրամատակարարում չունեցող դպրոցների թիվը 264-ով ավել էր՝ 1287։ Սրան դեռ գումարեք 2024-ի տվյալները, որ դեռ հրապարակված չեն ու կապիտալ շինարարության մյուս ավարտվող ծրագրերը և դպրոցաշինությունը հանգիստ թողեք, էդտեղ դուք շանս չունեք գեթ մեկ տվյալ գտնելու, որ նախորդող տարիներին էապես ավելի վատ չի եղել։

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա։ Փաստորեն չունի»,-նշել է նա։

Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրառում էր կատարել ու նշել․ «Հայաստանում երեխաները գնում են դպրոցներ, որոնցից՝

42 դպրոցում չկա ջրամատակարում,
1023 դպրոցում չկա տաք ջրամատակարարում,
97 դպրոցում չկա կոյուղի,
380 դպրոցում չկա գազամատակարարում,
6 դպրոցում չկա որևէ տիպի ջեռուցում,
518 դպրոցում չկա հեռախոսակապ։

Սա է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը դպրոցական կրթությանը և դպրոցականներին»։