Արարատ Միրզոյանի դեմ բռնության գործով անցնող Արա Բադոյանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Երևանում սկսված բողոքի ակցիայի մասնակիցներից Արա Բադոյանն այսօր դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ պատժին հաշվակցվել է Բադոյանի՝ անազատության մեջ գտնվելու ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 1 տարի 11 ամիս 23 օր ժամկետով ազատազրկումը։

Բադոյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-225-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ըստ մեղադրանքի՝ նա «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո՝ համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության շենքի մոտ ամբոխ է հավաքվել և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել է նշված վայր ու միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին:

Այնուհետև օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ կառավարության շենքի պահպանությունն իրականացնող աշխատակիցները և ոստիկանության ծառայողները զանգվածային անկարգության մասնակիցների հետ բախումից խուսափելու նպատակով մի կողմ են քաշվել, Արա Բադոյանը, զանգվածային անկարգության մյուս մասնակիցների հետ հաղթահարելով ոստիկանական պատնեշը՝ ժամը 02:49:46-ից մինչև ժամը 02:50:02-ն ընկած ժամանակահատվածում, մոտեցել է կառավարության շենքի մուտքի դռանը, որից հետո, որպես զանգվածային անկարգության մասնակից, լրացնելով Կառավարության շենքի մուտքի դուռը վնասելուն և շենք մուտք գործելուն ուղղված այլ անձանց գործողությունները, նախ ոտքով հարվածել է կառավարության շենքի մուտքի դռանը, ապա աջ ձեռքի արմունկով երկու և ավելի անգամ հարվածել է նաև դռան ապակուն և վնասել այն:

Վերոգրյալից հետո, անտեսելով հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը, Արա Բադոյանը և զանգվածային անկարգության մյուս մասնակիցները, ընդ որում ոմանք՝ նաև Արա Բադոյանի և մյուսների կողմից վնասված ՀՀ կառավարության շենքի մուտքի դռան պատուհանով մուտք են գործել շենք, որտեղ զանգվածային անկարգությունների մասնակիցները շարունակել են իրենց գործողությունները, ինչի արդյունքում ջարդվել են կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը։ Այդ ամենով խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը:
Բացի այդ, վերոգրյալից հետո՝ ժամը 03-ի սահմաններում, Արա Բադոյանը գնացել է Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ և այնտեղ հավաքված զանգվածային անկարգության մասնակիցների հետ ապօրինի մուտք է գործել ՀՀ կառավարական կեցավայրի տարածք, ապա նաև՝ ՀՀ վարչապետին հատկացված թիվ երեք առանձնատուն, և որոշակի ժամանակ հետո դուրս գալով կեցավայրի տարածքից Արա Բադոյանը գնացել է Կ.Դեմիրճյան փողոց և միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին»։

Միաժամանակ, Արա Բադոյանը, «հանդիսանալով զանգվածային անկարգության մասնակից, կատարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված գործողություն, այն է՝ ճեղքելով վերջինիս շրջապատած անձանց շարքերը մոտեցել է գետնին ընկած Արարատ Միրզոյանին, և վերջինիս հարվածելու ուղղակի դիտավորությամբ ոտքը կտրուկ շարժել է նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը՝ ոտքը չի դիպչել Արարատ Միրզոյանին, քանի որ վերջինիս հարվածելուն ուղղված Արա Բադոյանի ոտքի շարժման պահին ներկաները գետնից բարձրացրել են արդեն իսկ անգիտակից վիճակում գտնվող Արարատ Միրզոյանին և բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն»։

 

Արաքս Մամուլյան