ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել լրագրող Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին` հայտնելով, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, և ինքը չի կարողանում տվյալ վարույթով ներգրավվել որպես փաստաբան, ինչպես նաև տեսակցել Լիլիթ Աղեկյանին։ Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես կապ է հաստատվել ինչպես ՁՊՎ-ի իրավասու ներկայացուցչի, այնպես էլ՝ քրեական վարույթն իրականացնող քննիչի հետ․ տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

«Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Լիլիթ Աղեկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշման հիման վրա` դատարան ներկայացնելու նպատակով։

Ըստ ստացված տեղեկատվության` Զարուհի Փոստանջյանի` որպես փաստաբան ներգրավելու հարցը մերժվել է, քանի որ վարույթի շրջանակում առկա են նրա մասնակցությունը բացառող հանգամանքներ, իսկ Լիլիթ Աղեկյանի շահերը ներկայացնելու համար ներգրավվել է հանրային պաշտպան։

Ավելին, բարձրացվել է նաև ՁՊՎ-ում Լիլիթ Աղեկյանին բժշկական զննության ենթարկելու հարցը: Արդյունքում` շտապօգնության բժիշկների կողմից իրականացված զննության և արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել Պաշտպանի աշխատակազմ։ Պարզաբանվել է նաև, որ որոշակի գանգատներ ունենալու հիմքով Լիլիթ Աղեկյանը տեղափոխվել է «Գյումրու բժշկական կենտրոն», որտեղ անհրաժեշտ բուժզննության ենթարկվելուց հետո տեղափոխվել է ՁՊՎ։ Պաշտպանի ներկայացուցիչը կապի մեջ է գտնվել նաև բուժհաստատության հերթապահ անձնակազմի հետ։

Այնուհետև, Պաշտպանի աշխատակազմ ստացվել է տեղեկություն առ այն, որ դատարանի որոշմամբ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ իրականացվել է այց, առանձնազրույց է տեղի ունեցել Լիլիթ Աղեկյանի հետ։

Առանձնազրույցի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները, ի թիվս այլնի` բարձրացրել է քրեական վարույթով իր նախընտրած փաստաբանին՝ Զարուհի Փոստանջյանին վարույթին ներգրավելու, իրեն անհիմն մեղադրանք առաջադրելու և ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ ոչ պատշաճ և վատ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ հարցեր։ Իր պնդմամբ` ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է անհամաչափ ուժ, տևական ժամանակ կիրառվել են ձեռնաշղթաներ, զննության իրականացումն ուղեկցվել է տեսանկարահանմամբ, ինչպես նաև իրեն ոստիկանության բաժին են տեղափոխել տնային հագուստով։

Այցի շրջանակում ուսումնասիրվել են նաև վերջինիս վերաբերյալ կազմված փաստաթղթերը, իրավունքների ապահովմանն առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Լիլիթ Աղեկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է նաև, որ ՔԿՀ մուտք գործելիս տրամադրվել են իրեն անհրաժեշտ հիգիենայի պարագաներ, ինչի առնչությամբ ի սկզբանե ներկակացվել էին մտահոգիչ տեղեկություններ։
Ստացված ահազանգի և քրեակատարողական հիմնարկ կատարած այցի արդյունքները ամփովում են, պաշտոնական պարզաբանումների պահանջով գրություններ են հասցեագրվում ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։

Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինները պարտավոր են պատշաճ քննարկման առարկա դարձնել անձի բոլոր պնդումները` վատ վերաբերմունքի հանգամանքների առնչությամբ և արդյունքները ներկայացնել հրապարակային:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրության առարկա է նաև Զ. Փոստանջյանին որպես պաշտպան չներգրավելու հետ կապված հարցը:

Արդյունքների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմը հանդես կգա հրապարակային»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օրեր առաջ Գյումրիում իրավապահները ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, ապա կալանավորել։