29-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն
12.05.2025 | 14:41
Մայիսի 8-ին, ժամը 22-ի սահմաններում, «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում բախվել է տներից մեկի դարպասին։ Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 29-ամյա Միտուշ Հ․-ն, մահացել է․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Կատարվում է նախաքննություն։