Դավիթ Աղաբալյանը նշանակվել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ
Հասարակություն
06.05.2025 | 13:10
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի՝ ապրիլի 17-ի հրամանով՝ Դավիթ Աղաբալյանը նշանակվել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ։
Դավիթ Աղաբալյանը ծնվել է 1979թ. փետրվարի 17-ին Ստեփանակերտում։
Զբաղեցրել է պետական մի շարք պաշտոններ։ Պարգևատրվել է գերատեսչական մեդալներով։