Ամառային զորակոչին զինվորներին կառաջարկվի ջրծաղիկի դեմ պատվաստվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը հարթ է ընթանում` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։

Նրա խոսքով՝ պատվաստանյութը ներդրվել է 2025 թվականից և նախատեսված է 2023 թվականի նոյեմբերից ծնված 1 տարին լրացած երեխաների, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար։

Աթոյանի խոսքով` 2023 թվականից հետո ծնված երեխաների շրջանում պատվաստվածների տոկոսը այս պահին կազմում է 13 տոկոս:

Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պատվաստմանն անդրադառնալով՝ Աթոյանը պարզաբանեց.

«Նրանց համար պատվաստումը պարտադիր չէ, սակայն խրախուսվում է: Ամառային զորակոչին զինվորներին կառաջարկվի ջրծաղիկի դեմ պատվաստում»,- նշեց Աթոյանը։

Խոսելով կարմրուկի մասին՝ Աթոյանը ասաց, որ այս պահին աշխարհում կարմրուկի տարածվածության բարձր մակարդակ է դիտվում։

«Հաշվի առնելով, որ սկսվում է արձակուրդային սեզոնը, բարձր է հավանականությունը, որ քաղաքացիները կարող են արտերկրում վարակվել կարմրուկով։

Պետք է զգոն պահել հասարակությանը, սակայն ուզում եմ նշել, որ Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստման բարձր մակարդակ ունենք», – ասաց ՀՎԿԱԿ տնօրենը։

Անի Թամրազյան