Հայտնաբերվել են 13 հետախուզվող և 3 անհետ կորած

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու խարդախության, 8 դեպք՝ խուլիգանության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման, 5 դեպք՝ վստահված գույքի հափշտակման, 4 դեպք՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու, 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 2-ական դեպք՝ մարդու առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, վարժական հավաքներից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու:

Բացահայտվել են նաև կողոպուտի, բնակարանային գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքնիրավչության և այլ դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ բնակարանային գողության՝ 2, սպանության, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը: Հայտնաբերվել է 3 անհետ կորած:

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցված 12 ավտովթարի հետևանքով`14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։