Երկրաշարժ Իրանում. կան տուժածներ
Իրանի հյուսիսարևելյան Խորասան-Ռեզավի նահանգում մայիսի 1-ին տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով տուժել է 29 մարդ: Այս մասին հայտնում է Мehr գործակալությունը։
«Չնայած այս երկրաշարժը նյութական վնաս չի պատճառել, դրա հետևանքով տուժել է 29 մարդ»,— ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բոլոր տուժածները վնասվածքներ են ստացել երկրաշարժից փրկվելու փորձի ժամանակ: