Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքը քննարկել են Տիգրան Ավինյանի գլխավորությամբ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Երևանի քաղաքապետարանում երեկ քննարկում է տեղի ունեցել քաղաքի կառավարումը միասին ստանձնած ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների միջև։

Factor.am-ին հայտնի դարձավ, որ քննարկմանը մասնակցել է ինչպես քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այնպես էլ ծեծկռտուքի մասնակից, «Հանրապետություն» կուսակցության անդամ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը: Քննարկումից հետո հայտարարություններ տարածեցին «Հանրապետություն» կուսակցությունն ու Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը: «Հանրապետություն»- կուսակցության գնահատմամբ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածը ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Կուսակցությունը նախ դատապարտել է բռնության ու սադրանքի որևէ դրսևորում, ապա ընդգծել, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ուժով` դարձյալ մեղադրելով նախկիններին:

«Ակնհայտ է, որ նախկինները փորձում են կոնսենսուս մինուս մեկ ձևավորել՝ ԵՄ անդամակցության գործընթացը նախաձեռնած, Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտող, Միութենական պետությանը դեմ և ՀՀ ինքնիշխանությունը բացարձակ արժեք համարող քաղաքական ուժին՝ պարբերական սադրանքների մեջ ներքաշելով»,- ասված է կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հայտարարության տեքստում:

Ավագանու ՔՊ խմբակցությունը ևս դատապարտել է տեղի ունեցածը՝ անդրադառնալով դրան նախորդած յոգուրտով ակցիային Նորքի թաղապետարանում, որը նախաձեռնել էին երեկվա ծեծկռտուքի մասնակից Արթուր Չախոյանն ու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են։
Տարակուսանք է առաջացնում, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի տրվել և համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել դեռևս երեկ Նոր Նորք վարչական շրջանի շենքում դրսևորված ակնհայտ խուլիգանական վարքագծին, ինչի հետևանքով հնարավոր դարձան հետագա սադրանքները և դրանց հաջորդած բռնությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` երեկ Նոր Նորքի թաղապետարանում հրավիրված հանրային քննարկումից առաջ ծեծկռտուք էր տեղի ունեցել ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանի, Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի, նրա թիմակիցների և թաղապետարանի աշխատակիցների միջև: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը օրեր առաջ համատեղ տեսանյութ էին հրապարակել Նոր Նորքի նոր վերանորոգված թիվ 105 մանկապարտեզից՝ ցույց տալով կատարված անորակ աշխատանքները։ Դրանից հետո Չախոյանը գրառում էր արել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգել է իրեն ու Մանուկյանին, սպառնացել ու հայհոյել։ Հաջորդ օրը թաղապետարանի շենքում Չախոյանն ու Մանուկյանը բողոքի ակցիա են իրականացրել` հրապարակելով հեռախոսազանգի ձայնագրությունը, որտեղ նախ թաղապետն է հայհոյում, ապա փոխադարձ հայհոյանքներ են հնչում։ Եվ քանի որ Տիգրան Տեր-Մարգարյանը աշխատավայրում չի եղել, ակցիայի կազմակերպիչները յոգուրտ են լցրել թաղապետի լուսանկարների վրա, որոնք իրենց հետ էին տարել:

Կատարվածից հետո Տեր-Մարգարյանը հարցազրույց էր տվել իշխանական Civic.am-ին և ասել, որ «հայհոյել է, լավ է արել»: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ, անդրադառնալով թաղապետի հայհոյանքներին, նշել էր, որ բոլորի նյարդերն էլ կարող են տեղի տալ:

«Երբ հարցը հասնում է վիրավորանքներին, անձերի բարոյականությանը, բոլորն էլ մարդ են, կարող են նյարդերը տեղի տալ, մի բան էլ ավել ասեն: Ու սրանից հետո, ժողովուրդ ջան, կներեք, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ով մտածում է, որ ինքն անձին վիրավորելով պատասխան չի ստանալու, չարաչար սխալվում է»,- ասել էր քաղաքապետը:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով թիվ 105 մանկապարտեզի անորակ շինաշխատանքներին, նշել էր, որ այդ մանկապարտեզում իրականացված աշխատանքների համար ամբողջ գումարը չեն վճարել, և չեն ընդունել աշխատանքները:

 

Արփի Հակոբյան