Ստամբուլի քաղաքապետարանի ևս 18 աշխատակից է կալանավորվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կոռուպցիոն հետաքննության շրջանակում Ստամբուլի գլխավոր դատախազությունը քաղաքապետարանի  գործողությունների երկրորդ ալիքն է իրականացվել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանը 18 անձի կալանավորման որոշում է կայացրել, 4 անձ տնային կալանքի է ենթարկվել, 26 անձ ազատ է արձակվել՝ դատական ​​վերահսկողության պայմանով։

Մինչ այս, հաղորդվել էր ապրիլի 52 անձի ձերբակալության մասին։ Դատախազությունը 30 մարդու կալանավորման միջնորդություն էր ներկայացրել։

Կալանավորվածների թվում է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կնոջ եղբայրը՝ Ջևեթ Կայան, Բաքըրքյոյի մունիցիպալիտետի փոխնախագահ Ալի Ռիզա Աքյուզը և անվտանգության աշխատակից Չաղլար Թուրքմենը, որը, իբր, անջատել է այն հյուրանոցի անվտանգության տեսախցիկները, որտեղ Էքրեմ Իմամօղլուն հանդիպում է անցկացրել։

Դատավորը կալանքի որոշում է կայացրել նաև մի քանի հայտնի անձանց նկատմամբ, այդ թվում՝ ISTTELKOM SA-ի գլխավոր տնօրեն Մելիհ Գեչեքի, Ստաբուլի քաղաքապետարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Նաիմ Էրոլ Օզգյուների։ Ձերբակալված մյուս կասկածյալները քաղաքապետարանի և դրա դուստր ձեռնարկությունների տարբեր բաժիններից են:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակից Էքրեմ Իմամօղլուն  ընդդիմադիր Ժողովրդահանարպետական կուսակցությունից (CHP) մարտին ձերբակալվել, ապա կալանավորվել է կոռուպցիայի մեղադրանքով։ Նա նաև մեղադրվում է ահաբեկչական խմբավորմանն օգնելու մեջ։

Իմամօղլուի կալանավորումը Թուրքիայում վերջին տասնամյակի ամենախոշոր ցույցերին է հանգեցրել։ Ընդդիմության կողմից բողոքի տարբեր ակցիաներն ու հանրահավաքները շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի