Ծեծել են զինվորին, ապա ծխախոտը հանգցրել քթին․ խոշտանգումների ահազանգերն ու պատասխանատուների արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ծեծել են զինծառայողին, վառած ծխախոտը հանգցրել քթին ու նվաստացրել․ խոշտանգման հերթական այս դեպքի մասին  այսօր բարձրաձայնվեց  «Մարդու իրավունքների ոտնահարումները Հայաստանի իրավապահ համակարգում» կլոր սեղան-քննարկման ժամանակ։ Նշվեց, որ զինծառայողին ձերբակալել են պատժելու նպատակով, նստեցրել են ոստիկանական մեքենան, որտեղից էլ սկսվել է բռնությունը։

2024 թվականին տեղի ունեցած խոշտանգման այս գործը միակն է, որ մտել է դատարան, մինչդեռ, իրավապահ համակարգում կատարվող բռնությունները հազվադեպ երևույթ չեն։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կազմակերպած քննարկմանը մասնակցում էին ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ քաղհասարակության ներկայացուցիչներ։ Հատկանշական է, որ Ներքին գործերի նախարարությունն այնքան էլ համաձայն չէ քննադատությունների հետ։

Քննչական կոմիտեի ներկայացուցչի պնդմամբ՝ շատ հաճախ բռնության զոհ դարձած քաղաքացիները սխալ են ընկալում գործադրված ուժի համաչափությունը։ Այնինչ, հատկապես վերջին տարիներին իրավապահ մարմինների, հատկապես, ոստիկանների կողմից բռնությունների մասին ահազանգերը բավականին հաճախակի են հնչում։ Վերջին ամենաթարմ դեպքն արցախցի Տիգրան Ուլուբաբյանինն է։ Վերջինը մատնացույց էր արել իրեն հայհոյող ոստիկանին, սակայն այդ նույն ընթացքում Քննչական կոմիտեից նշել էին՝ նույնականացում հնարավոր չէ կատարել։ Այս հարցն այսօր ևս բարձրացվեց քննարկմանը, ինչին ի պատասխան՝ իրավապահ մարմնի ներկայացուցիչները շտապեցին բացառել նման գործելակերպը։

Եվ մինչ իրավապահ համակարգը բացառում է խոշտանգումների դեպքերի ավելացումն ու դրանց մասով ոչ արդյունավետ քննության հանգամանքը, զուգահեռ ահազանգեր են հնչում ամբողջությամբ պետության հոգածության ներքո գտնվող անձանց՝ դատապարտյալների նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Շաբաթներ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դաժան ծեծի մասին տեղեկությունները մի քանի օր շարունակ քննարկվում էին տարբեր հարթակներում։ Այս դեպքի շուրջ էլ արդեն արդարացումներ է ներկայացնում Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչը։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մտահոգիչ է համարում փակ հաստատություններում իրականացված գործողությունները։ ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը մշտապես իր ուշադրության կենտրոնում պահող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն արձանագրում է՝ վերջին տարիներին ՔԿՀ-ներում իրավիճակը գնալով վատանում է։

ՀՔԱՎ ներկայացուցիչ Անի Չատինյանը ցավով արձանագրում է՝ ՀՀ-ում անձանց կրկնակի դատապարտման դեպքերը հազվադեպ չեն։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավախորհրդատու Դավիթ Գյուրջյանը ևս պատկան մարմինների ուշադրությունը նույն խնդրին է հրավիրում․ պետության հոգածության տակ գտնվող անձինք ազատության մեջ առավել շուտ հայտնվելու հույսեր չեն փայփայում։

Իսկ ի՞նչ անել այս բոլոր խնդիրների և իրավապահ համակարգի աշխատակիցների կողմից բռնության գործադրումների հետ․ պատկան մարմինները նշում են՝ անհրաժեշտ քայլեր ու ջանքեր են գործադրվում դրանց լուծման ուղղությամբ։ Չնայած այս պնդումներին՝ քննարկման մասնակիցներն արձանագրում են՝ բռնության դեպքերի քանակը շարունակում է մտահոգիչ մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան