Ունեցել ենք դեպք, երբ սեռական բռնության ենթարկված երեխային ուսումնական հաստատությունն առաջարկել է փոխել դպրոցը․ ՄԻՊ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին բացման խոսքով է հանդես եկել սեռական բռնության վաղ կանխարգելման, արդյունավետ պաշտպանության և պատշաճ հասցեավորմանն ուղղված միջոցառմանը, որը կայացել է սեռական բռնության կանխարգելման ամսվա շրջանակում․ հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Իր ելույթում Պաշտպանը նշել է, որ սեռական բռնությանը վերաբերող հարցերը, ցավոք, հաճախ մնում են որպես տաբու, նույնիսկ մասնագիտական հարթակներում դրանց քննարկումը երբեմն խոչընդոտներով է ընթանում։ Նա ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը՝ շեշտելով, որ դրանք հնարավորություն են տալիս բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները և մշակելու հնարավոր լուծումներ։

«Այս ոլորտում խնդիրները բազմաշերտ են։ Առաջնայիններից է մասնագիտական հանրույթի շրջանակում գիտելիքի, հմտությունների և զգայունության պակասը, ինչը հաճախ բերում է հասարակական կարծրատիպերի ամրապնդմանը։ Այդ կարծրացած մոտեցումների հետևանքով բռնության ենթարկված անձը երբեմն չի էլ գիտակցում, որ բռնության զոհ է դարձել, տեղի ունեցածը նորմալ է համարում կամ չի բարձրաձայնում կատարվածի մասին։ Այս իրավիճակն իր հերթին հանգեցնում է նորանոր հանցագործությունների։ Հատկապես ցավալի է, երբ սեռական բռնության զոհ են դառնում երեխաները՝ երբեմն ընտանիքի ներսում, ընտանիքի անդամի կողմից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Որպես բանախոս` պանելային քննարկման ընթացքում, Անահիտ Մանասյանը կարևորել է իրավասու մարմինների կողմից իրենց գործառույթների իրականացումը ժամանակակից չափանիշներին համապատասխան՝ մատնանշելով, որ հաճախ այս ոլորտի խնդիրները հենց նրանց կողմից թերագնահատվում են կամ ճիշտ չեն հասցեավորվում։

«Իրավասու կառույցները պետք է ունենան բավարար մասնագիտական պատրաստվածություն և հստակ մեխանիզմներ նման դեպքերը կանխելու և դրանց պատշաճ արձագանքելու համար։ Օրինակ, ունեցել ենք դեպք, երբ սեռական բռնության ենթարկված երեխային ուսումնական հաստատությունն առաջարկել է փոխել դպրոցը՝ պատճառաբանելով, թե նրան շատերն են ճանաչում և հետագայում կարող է ճնշումների և թիրախավորման զոհ դառնալ»,- հավելել է նա։

Պաշտպանը մտահոգություն է հայտնել նաև մասնագիտական հանրության անտարբերության վերաբերյալ՝ նշելով, որ երբեմն հենց մասնագիտական հանրույթի կողմից թիրախավորվում են այն մարդիկ, ովքեր զբաղվում են այս խնդիրներով։

«Այս ամենը նպաստում է կարծրատիպային մթնոլորտի ձևավորմանը, որտեղ զոհերը մնում են միայնակ և անպաշտպան»,- ասել է նա։
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում խնդիրը վերլուծվում է, իրականացվում են նաև հանրային իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում հաճախ բացահայտվում են նոր խնդիրներ։

«Այս հարցում անհրաժեշտ է միասնական մոտեցում։ Միայն համատեղ ջանքերով կարող ենք հաղթահարել առկա մարտահրավերները և ստիպել բոլոր դերակատարներին պատշաճ իրականացնել իրենց գործառույթները։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և փորձագիտական հանրությանը՝ այս զգայուն թեմաները մշտապես բարձրաձայնելու և հանրային ուշադրության կենտրոնում պահելու համար»,- եզրափակել է Անահիտ Մանասյանը։