Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատարանից բերման է ենթարկվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին քիչ առաջ դատարանից բերման ենթարկեցին։ Նրա նախագահությամբ ընթացող նիստը հետաձգվեց։ Factor TV-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, որ այս պահին քննչական գործողություններ են ընթանում Շենգավիթի դատարանում։ Թե որն է դատական մարմնի նկատմամբ այսպիսի գործողությունների պատճառը, այս պահին այլ տեղեկություններ իրավապահ մարմինը չի հայտնում։ Ռոզա Վարդանյան
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed