Սյունիքում սահմանապահ զորքերի զինվոր է մահացել

Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Նախնական տեղեկություններով՝ զինվորը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ականի պայթյունի հետևանքով։ Քննչական կոմիտեից Factor.am-ին փոխանցեցին, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։