Ունենք ձերբակալություններ․ կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

«Ունենք ձերբակալություններ և լավ առիթ է արձանագրել, որ կոռուպցիոն դրսևորումներն անընդունելի են մեզ համար»,- այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նախօրեին Շենգավիթի թաղապետարանի Առևտրի բաժնի երկու աշխատակիցների ձերբակալություններին։

«Էս մակարդակում էլ ինչքա՞ն պետք է էդ գործողությունները կրկնվեն, որ բոլորս հասկանանք էս խաղի կանոնները»,- ասաց Ավինյանը՝ դիմելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին։

Վերջինը նախ շնորհակալություն հայտնեց իրավապահներին, ապա հավելեց, որ ինքը կապ չունի այդ ձերբակալությունների հետ։

«Մի շարք լրատվամիջոցներ տարածեցին լուսանկարներ, որոնք տպավորություն էին ստեղծում, թե, իբր, ինձ են ձերբակալել։ Պետք է նշեմ, որ դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում և ոչ էլ իմ ներկայությամբ։ Եթե չեմ սխալվում՝ մեր աշխատակիցներից մեկն այս պահին տնային կալանքի տակ է։ Նախաքննությունը շարունակվում է։ Կարող եմ վերահաստատել մեր դիրքորոշումը՝ համայնքի բյուջեից անգամ մեկ լումայի գողությունը, մեղմ ասած, սրիկայություն է»,- ասաց Մկրտչյանը։

Ավինյանն էլ հավելեց, որ խնդիրը համակարգային է, քանի որ նման դեպքերը շարունակաբար կրկնվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։