Պուտինը Զատկի տոների հետ կապված ժամանակավոր հրադադար է հայտարարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Զատկի տոների հետ կապված ժամանակավոր հրադադար հաստատելու մասին։ «Առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով՝ այսօր՝ ժամը 18-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն, ռուսական կողմը հայտարարում է զատկական հրադադար։ Հրամայում եմ այս ժամանակահատվածում դադարեցնել բոլոր մարտական գործողությունները»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը։