Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ փուլում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր՝ դառնալով աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող։ Այս մասին տեղեկացնում են Մարմնամազության ֆեդերացիայից։ Օրեր առաջ Համլետ Մանուկյանը դարձել էր նաև աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող։ Մրցելույթը՝ տեսանյութում։