Ցմահ ազատազրկում 4 հոգու սպանելու համար. ինչ էր կատարվել 8 տարի առաջ եզդիաբնակ Շամիրամի սգո սրահում

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

2017 թվականի օգոստոսի 1-ին եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանատան մոտ տեղակայված սգո սրահում 4 անձի սպանելու և 7 հոգու հրազենով տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ պատճառելու համար մեղադրվող Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Ավելի քան 7 տարի տևած դատաքննությունից հետո Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը երեկ վճռեց Քալաշյանին առաջադրված առանձնապես ծանր մեղադրանքները հիմնավոր ու ապացուցված ճանաչել և 4 հոդվածների համակցությամբ վերջնական պատիժ նշանակվեց ցմահ ազատազրկումը։

Ըստ քննության տվյալների՝ 2013 թվականին, Արմավիրի մարզի բնակիչ Թելման Քալաշյանը, տոկոսով 75.000 ԱՄՆ դոլար գումար էր տվել ՌԴ-ում բնակվող Խուդոյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները երկու տարվա ընթացքում Քալաշյանին մաս-մաս տվել են ընդհանուր 45.000 ԱՄՆ դոլար, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առևտրային գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են Թելման Քալաշյանին:

Չընդունելով բերված պատճառաբանությունները՝ Թելման Քալաշյանը պարբերաբար դիմել է հինգ եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ Գերման Քյարամյանին՝ ակնկալելով իր գումարը և տոկոսադրույքները ստանալու հարցում նրանց միջամտությունը: Հերթական անգամ՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին՝ առավոտյան, Թելման Քալաշյանը գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել Գերման Քյարամյանի հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։
Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, ինչպես նաև Խուդոյան հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում և մասնակցում են եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ Քալաշյանը հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով ամբոխի մեջ գտնել Գերման Քյարամյանին:

Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, որն ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։

Հետախուզման մեջ գտնվող Թելման Քալաշյանը 24 օր հետո հայտնաբերվել և ներկայացվել էր վարույթն իրականացնող մարմնին։ Գրեթե կես տարի տևած նախաքննությունից հետո, 2018 թվականի փետրվարին սկսվեց դատավարությունը։

Ավելի քան 7 տարի դատականի նիստերը բուռն ու լարված էին ընթանում, դատարան էին գալիս եզդիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, դահլիճը լեփ-լեցուն էր լինում, այդ ընթացքում կողմերը փոխադարձ վիրավորանքներ ու անեծքներ էին հնչեցնում։ Դատարանում Թելման Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը պնդել էր՝ դեպքի օրն իր պաշտպանյալը հոգեկան խիստ հուզված վիճակում է գտնվել.

«Քալաշյանը Խուդոյան եղբայրներին պարտքով 100 000 դոլար գումար է տվել, սակայն վերջիններս 25 000 դոլարը վճարելուց հետո հրաժարվել են գումարի մնացած մասը վերադարձնելուց։ Քալաշյանի դուստրը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, և Խուդոյան եղբայրների հարազատների միջոցով պարբերաբար պահանջել է գումարը, որպեսզի կարողանա հոգալ դստեր բուժման ծախսերը: Դեպքի նախորդ օրը Խուդոյանների ազգական Գերման Քալաշյանը ծեծի է ենթարկել Թելմանին, ստորացրել, իսկ դեպքի օրը հեռախոսազրույցի ժամանակ հայհոյանքներ հնչեցրել Թելմանի կնոջ և մոր հասցեին: Թելման Քալաշյանը Գերման Քալաշյանից բացի սգո սրահում գտնվող այլ անձի դեմ որևէ բան չի ունեցել»,- նիստերից մեկի ժամանակ նշել էր պաշտպանը։

Թելման Քալաշյանից բացի ամբաստանյալի աթոռին էր նաև նրա հորեղբայրը՝ Քյարամ Քալաշյանը, որը հենց սկզբից էլ առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։ Նրա խոսքով՝ սգո սրահում կատարվածից հետո երեք մեքենայով Թելմանին հետապնդել են, որ սպանեն, և ինքը պարզապես նրան այնտեղից փախցրել է:

Ռոզա Վարդանյան