Ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ 2 քրեական վարույթներն ուղարկվել են դատարան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն բարեգործության անվան տակ ընտրողին դրամ և ապրանք խոստանալու եղանակով խախտել է բարեգործության արգելքը․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ դաշինքի թեկնածուն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող՝ Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է անհրաժեշտ գումար տրամադրելու եղանակով ֆինանսավորել նրա կողմից ղեկավարվող պարային խմբի մասնակիցների հագուստների (տարազ) պատրաստման և ձեռքբերման գործընթացը՝ միաժամանակ խոստանալով ցուցակագրել պարային խմբի կահավորման համար անհրաժեշտ այլ ծախսերը՝ կուսակցության միջոցների հաշվին դրանք ապահովելու նպատակով:

Մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ պարզվել է, որ  Գյումրի քաղաքի բնակիչը, մի շարք անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրությանը մասնակցելու և իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար երկու ընտրողի որպես ընտրակաշառք խոստացել և առաջարկել է դրամական միջոց: Վերջիններս ընդունել են առաջարկը՝ խոստանալով նշված ընտրակաշառքի դիմաց քվեարկել տվյալ կուսակցությունների դաշինքի օգտին:

Բացի այդ, նույն անձը հիշյալ ընտրողների հետ պայմանավորվել և նախնական համաձայնության է եկել ընտրությանը մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու նպատակով այլ ընտրողների նույնպես առաջարկել և տալ դրամական միջոցներ: Ըստ այդմ՝ նրանք վերցրել են ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների անձնական տվյալներ՝ նրանց ընտրակաշառք առաջարկելու պայմանով:

Ընտրակաշառք տալու, ստանալու ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է ներկայացվել 4 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը: Բոլոր մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել  խոստովանական ցուցմունքեր:

Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել են մեղադրական եզրակացությունները, և վարույթների նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։