ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հարցաքննությունն անցկացվել է դռնփակ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանն այսօր հարցաքննվել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով։ Դատարանը Սիմոնյանի հարցաքննությունը դռնփակ է իրականացրել,իսկ թե արդարադատության ինչ շահից ելնելով, պարզ չէ։

Բանն այն է, որ Սիմոնյանը, վկայի կարգավիճակ ունենալով և բազմիցս դատարան հրավիրված լինելով, չի ներկայացրել նիստերին, ավելին, դատարանն արձանագրել է նրա մասնակցության անհնարինությունն ու դռնբաց նիստով հրապարակել Վարդազարյանի դեմ տված ցուցմունքները,Վարդազարյանի և իր միջև հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, այսինքն՝ այն ամենն, ինչը հանրությանը հասանելի չդարձնելու նկատառումով կարող էր նիստը դռնփակ դարձնելու առիթ լինել, արդեն իսկ դռնբաց նիստով հրապարակվել էր, ուստի՝ կարող ենք ենթադրել, որ դատավորը ոչ թե օրենքով պահպանվող գաղտնիք, այլ հենց ԱԱԾ փոխտնօրենին էր պաշտպանում։

Եվ ոչ միայն դատավորը․ այսօր դատարանում ուժեղացված ծառայություն էր իրականացվում։ Դատական կարգադրիչները միջանցքով շրջում ու հսկում էին Factor TV-ի լրագրողին, որպեսզի հնարավորություն չունենանք միջանցքում անգամ հանդիպելու և հարցեր տալու Սիմոնյանին։ Այնուամենայնիվ, երբ նա միջանցքում էր, փորձեցինք գործի վերաբերյալ հարցեր ուղղել։
«Ինձ նկարել չի կարելի»,- ասաց Սիմոնյանը։

Ռուբեն Վարդազարյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ Սիմոնյանը որպես վկա հարցաքննվելիս պնդել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Պաշտպանների հարցերին հստակ պատասխաններ չի տվել, ասել է, որ ինչ-որ բաներ չի հիշում և խոսել ոչ թե փաստերի, այլ իր ընկալումների մասին։

Հիշեցնենք, որ Սիմոնյանը հայտնել է, որ եղել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, երբ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը զանգահարել է իրեն և խնդրել, հորդորել «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի նկատմամբ կալանավորման հետ չկապված խափանման միջոց ընտրվի:

Վարդազարյանի խոսքով՝ աշխատանքային օրվա ավարտից հետո դատարանը ցանկացել է շարունակել Սիմոնյանի հարցաքննությունն ու առաջարկել, որպեսզի Վարդազարյանը հարցեր ուղղի նրան, սակայն ինքն ասել է, որ մեջքի հետ կապված խնդիր ունի և խնդրել հետաձգել նիստը։

«Դատարանն այդ խնդրի մասին տեղյակ է, ես խնդրեցի, որ հետաձգի նիստը, բայց դատարանն ասաց, որ «հազիվ Անդրանիկ Սիմոնյանին գտել, բերել ենք» և նորից առաջարկեց հարցերս տալ։ Ես հրաժարվեցի հարցերս տալուց ու հայտարարեցի, որ ունեմ բազմաթիվ հարցեր, որոնք ցանկանում եմ տալ հաջորդ դատական նիստին, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը, ինքն ինչ հարցեր ուներ, տվեց և վկայի հարցաքննությունը համարեց ավարտված։ Հաջորդ նիստին ես պատրաստվում եմ նորից միջնորդել, որ կանչի Անդրանիկ Սիմոնյանին և իմ առերես հարցաքննության իրավունքը չխախտվի»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը։

Նշենք, որ նիստի մեկնարկին էլ կարգադիչները չէին թույլատրել Factor TV-ի լրագրողի և օպերատորի մուտքը դահլիճ՝ առանց պատճառաբանության, որից հետո Factor TV-ի լրագրողին հաջողվել էր ներս մտնել՝ դատավորից պարզաբանումներ խնդրելու նպատակով։ Պարզվել էր, որ այդ պահին նիստը դռնփակ անցնացնելու որոշում կայացված չի եղել։

Արաքս Մամուլյան