ԱՄՆ Պետքարտուղարությունը կասեցրել է Հայաստանին հատկացվող մի քանի դրամաշնորհները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանման» համար ծրագրի ֆինանսավորումը, որի կազմում էր 2 մլն դոլար։ Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է Իլոն Մասկի ղեկավարած ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը՝ DOGE-ը։

«Չեղյալ են հայտարարվել հետևյալ անօգուտ դրամաշնորհները՝ 1,4 միլիոն դոլար՝ Բրազիլիայում «Ինտերնետի հատվածավորումը կանխարգելելու համար», 750 հազար դոլար՝ Ղրղզստանում «Քաղաքացիական հասարակության կայունության և ադապտացիան ապահովելու» համար, 1 միլիոն դոլար՝ Շրի Լանկայում «Վստահության ամրապնդման և հույսի պահպանման» համար, 2 միլիոն դոլար՝ Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանման» համար»,- ասվում է գրառման մեջ։

Մեկ այլ գրառմամբ էլ նշվում է, որ «պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է մանրակրկիտ ուսումնասիրել արտաքին օգնությունը՝ չեղարկելով 215 միլիոն դոլարի 139 անօգուտ դրամաշնորհներ»։ Չեղարկվել են  դրամաշնորհներ Մեծ Բրիտանիայում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Բրազիլիայում, Բելառուսում, Բուլղարիայում, Մավրիտանիայում, Լիբանանում ու Թունիսում մի շարք ծրագրերի համար։

Washington Free Beacon-ն էլ գրում է, որ Պետդեպարտամենտը չեղարկել է 214 միլիոն դոլարի արտաքին ֆինանսական նախաձեռնություններ՝ վերացնելով հարկ վճարողների կողմից ֆինանսավորվող 139 դրամաշնորհներ, որոնք, ի թիվս այլնի, աջակցում էին Մոլդովայում «լրատվական կենտրոնների կայունությանը», Միացյալ Թագավորությունում«մեդիա բազմազանությանը» և Հայաստանում «շրջակա միջավայրի դիմակայունությանը»։

Լրատվամիջոցի կողմից ձեռք բերված Պետդեպարտամենտի ներքին փաստաթուղթը ցույց է տալիս, որ DOGE-ը «մնացած արտասահմանյան օգնության դրամաշնորհային ծրագրերի լրացուցիչ վերանայում» է իրականացրել այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտն ավարտել է իր արտասահմանյան ֆինանսավորման նախնական վերանայումը փետրվարի վերջին։

«Կրճատված դրամաշնորհների թվում են 14.6 միլիոն դոլարի ծրագիրը, որն աջակցել է Մոլդովայում «լրատվական խմբագրությունների կայունության և ներգրավվածության ընդլայնմանը», 5.2 միլիոն դոլարի «մեդիա բազմազանության» դրամաշնորհը, որը ֆինանսավորել է «Միացյալ Թագավորությունում ապատեղեկատվության դեմ պայքարի ծրագիրը», 400,000 դոլարի «Շրջակա միջավայրի դիմակայունության կառուցման» դրամաշնորհը Հայաստանում, 1 միլիոն դոլարի դրամաշնորհը «աշխատանքային գրաֆիկով աշխատողների իրավունքների պաշտպանության» համար Բրազիլիայում և 750,000 դոլարի դրամաշնորհը Լիբանանում «միգրանտ տնային աշխատողների շարժման կառուցման» համար»,- գրում է լրատվամիջոցը։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի երեկոյան ստորագրել է կրճատումները, և դրանք, ըստ Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյայի, կիրականացվեն այսօրվանից սկսած։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի