ՄԻՊ-ն աշխատանքային այց է իրականացրել Արզնի համայնք․ քննարկվել են ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի հարցեր

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 9-ին աշխատանքային այց է իրականացրել Կոտայքի մարզի Արզնի համայնք, որը մեծամասամբ բնակեցված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Կարևորելով Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը՝ Անահիտ Մանասյանի կողմից Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոցում ոլորտային թեմաների շուրջ անցկացվել է վարպետաց դաս:

Վերջինիս մասնակցել են ուսուցիչներ, աշակերտներ, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորական, եզդիական և ռուսական համայնքներից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության աշխատանքի ուղղությունները, անդրադարձել երեխաների, կրթության իրավունքներին, խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարի առանձնահատկություններին: Հանդիպման շրջանակում բարձրացվել են առանձին խնդիրներ՝ քննարկելով վերջիններիս լուծման հնարավոր տարբերակները։

Այնուհետև Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի հետ: Քննարկվել են համայնքի բնակիչների իրավունքներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի հարցեր:

Մշակույթի տանն Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպվել նաև համայնքի բնակիչների հետ:
Քննարկվել են իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։
Անահիտ Մանասյանը նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը հանրային կյանքում:

Պաշտպանը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև ասորական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի։
Արզնի կատարած այցի ավարտին Անահիտ Մանասյանը նշել է, որ իր կողմից արձանագրված, ինչպես նաև բնակիչների բարձրաձայնած խնդիրները ՄԻՊ աշխատակազմի կողմից ուսումնասիրվելու են` հասցեավորման և լուծման ուղիներ գտնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։