«Մակարով» և թմբուկավոր ատրճանակների հայտնաբերումներ․ քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 5-ի կեսօրին մայրաքաղաքի Մարգարյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքը հիմնավորվել է նրա խուզարկությամբ։ Հայտնաբերվել են 6 փամփուշտով լիցքավորված թմբուկավոր մարտական ատրճանակ, ծալովի դանակ, նաև մարիխուանայի նմանվող զանգված:

Ապօրինի պահվող հրազեն հայտնաբերել են նաև Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները։

Ապրիլի 6-ի լուսաբացին նրանք մայրաքաղաքի Շիրակի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։

Հանգամանքերը պարզվում են։