Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց վարորդական իրավունքի վկյայականի վարելու դեպքեր են։ 16 անձ ավտոմեքենան վարել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 9-ը՝ մգեցված կողային ապակիներով։ Քիչ չեն դեպքերը, երբ վարորդները վարելիս ծխել են կամ օգտվել բջջային հեռախոսից․ 41 վարորդ ծխելու, իսկ 24-ը՝ բջջայինից օգտվելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության։ 15 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Եռօրյա ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքով Երևանի պարեկները ձերբակալել և տարածքային բաժիններ են տեղափոխել 10 անձի։

Նույն ժամանակահատվածում մարզերի պարեկներն արձանագրել են 3982 իրավախախտման դեպք։ Ինչպես միշտ՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ալկոհոլ օգտագործած վիճակում տրանսպորտային միջոց վարող անձանց հայտնաբերմանը․ հայտնաբերվել է ոչ սթափ 32 վարորդ։ 73 անձ ավտոմեքենան շահագործել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 157-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Պարեկների ուշադրության կենտրոնում են եղել նաև չամրակապված վարելու դեպքերը․ այդպիսի 1390 վարորդ տուգանվել է։ Հայտնաբերվել է նաև տեխնիկական զննություն չանցած 356, անսարք լուսարձակներով՝ 115 ավտոմեքենա։ 123 վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ վարելիս ծխելու համար։